ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իջևանի ֆեստիվառին Փաշինյանը հասավ հեծանիվով, Էրիկ Կարապետյանը երգեց «ժիլետով». մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆեստիվառյան «երկրորդ սերիան» նույնպես առանց թեժ քննարկումների չմնաց։

Այս անգամ Ֆեստիվառ մշակութային-ժամանցային նախագիծն իրականացավ Իջևանի շատրվանների պուրակում։

Համերգային ծրագրի շրջանակներում այս անգամ իր երգերն է կատարել սիրված երգիչ Էրիկ Կարապետյանը և վրացի արտիստներ Դաթո Խուջաձեն եւ Նուցա Թոփուրիան։

Ինչպես նախորդ ֆեստիվառյան համերգին, որը տեղի ունեցավ Գյումրիում, այնպես էլ այս անգամ ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը։

Փաշինյանն ու կինը համերգային ծրագրին հասել են հեծանիվով, քանի որ երկրի վարչապետի կարծիքով հեծանիվը զգոնություն ու պայքար է, ցավ, որը պետք է հաղթահարել։

Ինչպես հանրապետության առաջին դեմքերը՝ վարչապետն ու կինը, ովքեր հերթական անգամ ուրախանում ու լուսանկարվում էին ֆեստիվառի ժամանակ, այնպես էլ երգիչ Էրիկ Կարապետյանը քննադատվեց։

Բանն այն է, որ երգչի վերնահագուստը զարմացրել է հավաքվածներին, ֆեյսբուքյան շատ օգտատերերի։

Նայելով երգչի վերնահագուստին՝ տպավորություն է ստեղծվել, թե երգչի հագին զրահաբաճկոն է։

Քննադատների կարծիքով, եթե անգամ դա զրահաբաճկոն չի եղել, ապա եղել է ոճային լուծում, որն իր մեջ թաքնված «մեսսիջ» է կրում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս