ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խմելու ջրի փոխարեն լվացարանը պատվում է ցեխով ու նստվածքով. «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի պատճառած նոր անհարմարությունը. ինչ են մեկնաբանում նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի բնակիչներն ArmLur.am-ի խմբագրություն ահազանգում են, որ խմելու ջրի փոխարեն ծորակից ցեխաջուր է հոսում: Արդեն 3-4 օր է, ինչ տեղի բնակիչները չեն կարողանում ծորակից ջուր խմել: Մեզ տրամադրված տեսանյութում տեսնում ենք, որ լվացարանում ցեխի նստվածք է մնում ծորակից եկած ջրի հետևանքով:

Ստացվում է՝ մի ամբողջ գյուղ ընկերության անուշադրության պատճառով ստիված է զրկված մնալ խմելու ջրից:

Սա առաջին դեպքը չէ, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի պատճառով մարդիկ բախվում են նման խնդրի: Նմանատիպ դեպքերը վերջերս շատացել են, ինչն անհարմարություն է պատճառում մարդկանց:

ArmLur.am-ը կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայության աշխատակից Կարինե Կարապետյանի հետ՝ հասկանալու՝ ինչն է նման վիճակի պատճառը: ArmLur.am-ի հետ զրույցում նա ասաց, որ մի քանի օր առաջ այնտեղ վթար է եղել, վթարը մասնագետները շտկել են: Ջրագիծն ամբողջությամբ լվացվել է, և պետք է նման խնդիր չլիներ:

«Հիմա այս պահին պիտի այնտեղ խնդիր չլինի: Մեզ տվեք հստակ հասցե, մենք գնանք ուսումնասիրենք»:

Տեսանյութն՝ այստեղ

Էմմա Մարտիրոսյան

 

 




Լրահոս