
Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով անցնելու էլեկտրոնային հերթի մեջ են գտնվում: Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքը։
Ընդհանուր առմամբ, հերթում ավելի քան 4 862 մեքենա է գրանցված տարբեր երկրներից։ Վրաստան մտնելու համար էլեկտրոնային հերթի մեջ գրանցված է 1761 հայկական բեռնատար։