
Նախիջևանի ինքնավար հանրապետության Շահբուզի շրջանում օգոստոսի 11-ին տեղի ունեցած ականի պայթյունի հետևանքով տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել Շարուրի շրջանի բնակիչ Բախտիյար Սուլթանովը։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
2005 թվականին ծնված Սուլթանովը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկության համաձայն՝ դեպքի առթիվ Շահբուզի շրջանի դատախազությունում հետաքննություն է ընթանում։