
Արձագանքելով “Ժողովուրդ” օրաթերթի և այլ էլեկտրոնային լրատվական կայքերի այն տեղեկությանը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում չեն վճարվել ուսանողների կրթաթոշակները, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանին շտապ կարգավորել խնդիրը և վաղվանից ուսանողները կստանան իրենց կրթաթոշակները: Նույն հանձնարարականը տրվել է նաև ՀՀ պետական բուհերի բոլոր ռեկտորներին` ուսանողների կրթաթոշակների ուշացումները բացառելու վերաբերյալ: