Կարմիր սարի հարցը hանգուցալուծում է ստացել․ երիտասարդ ակտիվիստները հասան իրենց ուզածին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ խորհրդային տարիներին հայտնաբերվել է, որ Արարատի մարզում գտնվող Կարմիր սարը հարուստ է կրաքարի պաշարներով, այդ պատճառով էլ ներկայումս Կարմիր սարը հայտնվել է միաժամանակ մի քանի հանքարդյունահանողների ուշադրության թիրախում։

Հանքարդյունահանողների ցանկությունն էր Կարմիր Սարում հանքավայր և ցեմենտի գործարան կառուցել, որը շարժել էր Արարատի մարզի բնակիչների զարույթը, քանի որ հանքավայրի բացումը և ցեմենտի գործարանի կառուցումը մարզի էկոհամակարգի վրա չափազանց մեծ և անդառնալի հետևանքներ է ունենալու։

Բանն այն է, որ հանքարդյունահանողների ուշադրության կենտրոնում հենց Կարմիր սարն է այն պատճառով, քանի որ կավաքարն օգտագործվում է ցեմենտի արդյունաբերության մեջ, ինչով էլ սարը լեցուն է։

Կարմիր սարով հետաքրքրված հանքարդյունաբերողները՝ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ն, «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ-ն, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ-ն, «ՕՐԴ» ՍՊԸ-ն, «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն, հայտեր էին ներկայացրել Արարատի մարզի Կարմիր սարին հարակից Այգեզարդ և Գինեվետ բնակավայրերի վարչական տարածքներում ընդերքի շահագործման թույլտվություն ստանալու համար, սակայն «ՕՐԴ» ՍՊԸ-ն հայտ էր ներկայացրել ցեմենտի գործարան կառուցելու համար։

Վերջիններս հայտ էին ներկայացրել դեռևս 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, որոնց անհրաժեշտ է եղել 62 հեկտար տարածք, սակայն ցեմենտի գործարան կառուցելու նպատակով 2023-ի հոկտեմբերի 6-ին հանրային քննարկում է անցկացրել Վեդի քաղաքում: Վեդիից առաջ նույնը փորձել է անել Մասիս խոշորացված համայնքի Մարմարաշեն բնակավայրում, սակայն հենց առաջին հանրային լսումով բնակիչները դեմ են արտահայտվել իրենց համայնքում ցեմենտի գործարան կառուցելուն։ (այս մասին գրել է ՀԵՏՔ-ը)։

Հիշեցնենք, որ «ՕՐԴ ՍՊԸ»-ն հուլիսի 17-ին մամուլի ասուլիս էր կազմակերպել, որն ընթացել է թեժ մթնոլորտում։ «ՕՐԴ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներից մեկն էլ ասուլիսի ժամանակ նաև նշել էր, որ երբեք չի թաքցրել այն փաստը, որ ցանկանում է ցեմենտի գործարան բացել։

Արարատի մարզի բնակիչները բոյկոտել են այն, քանի որ վերջիններիս նշմամբ՝ Կարմիր սարում կան այնպիսի բուսատեսակներ և կենդանատեսակներ, որոնք գրանցված են կարմիր գրքում և դրանց առկայության դեպքում՝ հանքարդյունաբերությունն արգելվում է։

Նշենք, որ Այգեզարդ գյուղի բնակիչները հանրագիր են ներկայացրել 2300 ստորագրությամբ՝ Կարմիր սարում հանքարդյունահանման դեմ։

Ավելի ուշ արդեն պարզ է դարձել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնը բացասական եզրակացություն է տվել «Օրդ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտին՝ Կարմիր սարի տարածքում կրային կավակրաքարերի հանքարդյունահանման վերաբերյալ։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ մի շարք բնապահպան ակտիվիստ երիտասարդներ, Արարատի մարզի բնակիչներ, որոնք պայքարում էին այս ապօրինության դեմ, հաղթել են «Օրդ» ՍՊԸ-ին և վերջիններս չեն կարող Կարմիր սարի տարածքում բացել ցեմենտի գործարան։

Աննա Սրապիոնյան




Լրահոս