Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտարարել է, որ մեծ է հավանականությունը, որ կհեռանա պաշտոնից։
Փաշիկ Ալավերդյանն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
«Ես գտել եմ ինձ փոխարինողին ու մեծ է հավանականությունը, որ կհեռանամ այստեղից: Գուցե, եկել է ժամանակը, որ հրաժեշտ տամ հայկական ծանրամարտին»,-շեշտեց նա:
Ալավերդյանն առաջարկներ ունի մի քանի երկրից, այդ թվում՝ Չինաստանից։