Ինդոնեզիայի նոր մայրաքաղաքում բենզինով աշխատող ավտոմեքենաներ չեն լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հաստատել է, որ երկրի նոր մայրաքաղաք Նուսանտարայում բենզինով աշխատող ավտոմեքենաներ չեն լինի։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

«Տնտեսությունը, որը կզարգանա մայրաքաղաք Նուսանտարայում, կանաչ տնտեսությունն է… Այն ամենը, ինչ արվելու է, լինելու է կանաչ: Որպես փոխադրամիջոց օգտագործվելու են էլեկտրամոբիլները…. Բենզինով աշխատող ներքին այրման շարժիչով մեքենաներն իսկապես արգելվելու են Նուսանտարայում, քանի որ նրա հայեցակարգը կանաչ քաղաքն է», – Ջոկո Վիդոդոյի խոսքերն է մեջբերել Detik հարթակը:

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն մայրաքաղաքը Ջակարտայից տեղափոխելու գաղափարի մասին հայտարարել էր 2019 թվականին։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ մեգապոլիսը Կալիմանտան կղզում կհայտնվի մինչև 2024 թվականը։ Այդ նպատակի համար հատկացվել է գրեթե 32 մլրդ դոլար: Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով նախագծի իրագործումը կասեցվել է։ 2022 թ. հունվարի կեսերին պետության ղեկավարը հայտարարել է, որ նոր մայրաքաղաքը կոչվելու է Նուսանտարա (թարգմանաբար նշանակում է «կղզեխումբ»)։

Հուլիսի 28-ին Ջոկո Վիդոդոն ժամանել էր նոր մայրաքաղաք՝ անցկացնելու իր առաջին աշխատանքային օրերը, սակայն հուլիսի 30-ին նա վերադարձել էր Ջակարտա, որտեղ գտնվում է երկրի կառավարությունը։

Ինդոնեզիայի ընտրված նախագահ Պրաբովո Սուբիանտոն հայտարարել է, որ ձգտում է ավարտել Նուսանտարայի կառուցումը և պատրաստ է տեղափոխվել այնտեղ:




Լրահոս