ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օլիմպիական մարզիկները վերադառնում են Հայաստան․ պայքարի նոր փուլ է սկսվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի ամառային օլիմպիական խաղերն անցկացվում էին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։

Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությունն այս տարի իրականացվեց հուլիսի 27-ին, որին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Չնայած այն հանգամանքին, որ նախորդ օլիմպիական խաղերից հայաստանյան շատ ներկայացուցիչներ հետ են վերադարձել հայրենիք գոհունակությամբ, այս տարի պատկերը մի փոքր այլ էր։

Եւ այսպես․

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի հենացատկի վարժության եզրափակչում երկու ցատկերի հանրագումարում վաստակել է 14, 966 միավոր և արժանացել ՕԽ արծաթե մեդալին: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն օղակների վարժության եզրափակչում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը դարձավ 2024 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ հաղթելով Ուզբեկստանը ներկայացնող հայազգի Արամ Վարդանյանին՝ 6։5 հաշվով։

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի հնգակի չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի չեմպիոն, 21-րդ դարի ամենատիտղոսակիր հայ մարզիկ Արթուր Ալեքսանյանը երկար պայքարից հետո դարձավ 2024 թվականի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն։

Ալեքսանյանն, ով պայքարում էր ոսկե մեդալի համար, պարտվեց իրանցի Մոհամադհադի Սարավին 4։1 հաշվով, ում 3 տարի անընդմեջ հաղթել է։

Չնայած այն հանգամանքին, որ Ճերմակ Արջը՝ Արթուր Ալեքսանյանը, Հայաստան է վերադառնալու արծաթե մեդալով, այնուամենայնիվ հաշտ չէ այդ մտքի հետ։

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Արթուր Ալեքսանյանը որոշել է մինչև վերջ պայքարել և ոսկե մեդալ ստանալ։

Նշենք, որ երեկ տեղի ունեցավ Օլիմպիական խաղերի փակման պաշտոնական արարողությունը և արդեն այսօր՝ օգոստոսի 12-ին, հայ մարզիկները կժամանեն Հայաստան։

Մեր տեղեկությունների համաձայն՝ Հայաստան հետ վերադառնալուն պես մարզիկներն սկսելու են իրենց բողոքի ձայնը բարձրացնել, առ այն, որ տեղի ունեցած մրցավարությունն անարդար է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս