«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված ժամանակավոր մրցութային հանձնաժողովը օգոստոսի 12-ին ամփոփել է թեկնածուների փաստաթղթերի ընդունման գործընթացը։
ՀՀԽ անդամի թափուր տեղի համալրման մրցույթի մասնակցության համար հայտ են ներկայացրել միանգամից յոթ թեկնածուներ՝
1. Էլմիրա Արսենյանը,
2. Քնարիկ Առաքելյանը,
3. Զառա Արամյանը,
4. Իրինա Շախնազարյանը,
5. Օֆելյա Ասատրյանը,
6. Մարգարիտա Մինասյանը,
7. Նունե Էլմասյանը։
Իսկ ովքեր են թեկնածուները․
Էլմիրա Արսենյանը երկար տարիներ աշխատել է հանրային հեռուստաընկերությունում, Կարեն Քոչարյանի և Արտավազդ Եղոյանի հետ ստեղծել է «Երրորդ ալիք» ծրագիրը, որի պրոդյուսերն է եղել` ստեղծման օրվանից մինչև փակվելը։
Քնարիկ Առաքելյանը PR մասնագետ է, ով աշխատել է Սերժ Սարգսյանի օրոք, Զառա Արամյանն աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի՝ արտասահմանի համար տրվող հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրությունում` որպես նորաստեղծ ռուսալեզու բաժնի ղեկավար։
2014 թվականին ՀՀ Նախագահի կողմից արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:
Իրինա Շախնազարյանը հեռուստատեսության և ռադիոյի հետ ոչ մի առնչություն չունի, մասնագիտությամբ գիտաշխատող է։
Օֆելյա Ասատրյանը հանրային ռադիոյի ամենահին աշխատակիցներից մեկն է եղել, որն աշխատել է գրական բաժնում։ Մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի մտերիմներից է, երկար տարիներ աշխատել են միասին։
Մարգարիտա Մինասյանը Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության տնօրենն է։ Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի մայրն է, և արդեն պարզ է մրցույթի հետագա ընթացքը:
Հիշեցնենք, որ նույն ճակատագրին արժանացավ նաև Գարեգին Խումարյանը, ում հեռացրին ռադիոյի տնօրենի պաշտոնից, քանի որ գտնվել էր իշխանության «սրտի» թեկնածուն։
Թերևս նույնը սպասվում է այս դեպքում. մրցույթ` առանց իրական մրցակցության»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։