Հարիսը Թրամփից առաջ է երեք հիմնական նահանգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ փոխնախագահ և նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսն առաջ է անցել հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփից երեք առանցքային նահանգում՝ Միչիգանում, Վիսկոնսինում և Փենսիլվանիայում: Այդ մասին են վկայում The New York Times-ի և Siena College հետազոտական ​​ինստիտուտի հարցումները։

Պարբերականը փոխնախագահի հաջողությունը կապում է Միչիգան, Վիսկոնսին և Փենսիլվանիա կատարած նրա վերջին նախընտրական այցերի հետ: Ընտրողների հետ հանդիպումների ժամանակ, որոնց մասնակցում էր նաև փոխնախագահի թեկնածու Թիմ Վալցը, Հարիսը կոշտ քննադատության է ենթարկել իր հանրապետական ​​հակառակորդին կլիմայի փոփոխության և հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ դիրքորոշումների համար:

Ըստ հարցումների՝ Վիսկոնսինում, Փենսիլվանիայում և Միչիգանում Քամալա Հարիսը առաջ է Դոնալդ Թրամփից 4 տոկոսային կետով՝ 50 տոկոսով ընդդեմ 46 տոկոսի: Հարցումները անցկացվել են օգոստոսի 5-9-ը:

Հարցված ընտրողների 47 տոկոսն ասել է նաև, որ Թրամփից ակնկալում են փոփոխություններ, որոնք «շատ վատ» կամ «բավականին վատ» կլինեն երկրի համար, մինչդեռ Հարիսի մասին նույն կարծիքն է հայտնել հարցվածների 37 տոկոսը: Ընտրողներն ԱՄՆ նախագահի պաշտոնում ավելի խելացի ու ակտիվ թեկնածու են համարում փոխնախագահ Հարիսին:




Լրահոս