
Բելառուսը տարածքային պաշտպանության զինապարտների հավաք է հայտարարել Գրոդնոյի մարզի շրջաններից մեկում, որը սահմանակից է Լեհաստանին և Լիտվային։
Ինչպես պաշտոնական կայքում տարածած հաղորդագրությունում նշել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը, Վոլկովիսկի շրջանի տարածքային պաշտպանության զորքերի զինապարտ հանդիսացող անձնակազմի հավաքը կանցկացվի օգոստոսի 12-ից:
Վարժանքները նպատակ ունեն նախապատրաստել զինվորական մասնագիտություններին համապատասխան առաջադրանքներ կատարելուն և բարձրացնել հրամանատարական կազմի հմտությունները ենթակա ստորաբաժանումների կառավարման գործում։