
Օգոստոսի 12-ին, ժամը 15:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մոտոցիկլետը և ավտոմեքենան․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 27 հասցեի մոտակայքում «Honda» մակնիշի մոտոցիկլետը (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին․ վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել մոտոցիկլետը: