
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին։ Դրանցից մեկով Սերժ Ռուշանյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Երկրորդ հրամանագրով Մակար Կիրակոսյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։