
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Կուրսկի շրջանի վրա՝ ապագա բանակցություններում իրենց դիրքերը բարելավելու համար։
Այս մասին Վլադիմիր Պուտինը պնդել է Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակի շուրջ հրավիրած խորհրդակցությանը։
Նա դրանով է բացատրել հակամարտության կարգավորման խաղաղ ծրագրին վերադառնալու Մոսկվայի, ինչպես նաև շահագրգիռ և չեզոք միջնորդների առաջարկների մերժումը Կիևի կողմից։
Ռուսաստանի նախագահը չի բացառել Ուկրաինայի կողմից նոր հարձակումները սահմանամերձ շրջանների, այդ թվում՝ Բրյանսկի մարզի վրա։