
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Ցինիցինատիի «Մասթերսի» հիմնական փուլ:
21-ամյա թենիսիստուհին որակավորման փուլի երկրորդ մրցախաղում 4-6, 1-6 հաշվով պարտվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ, աշխարհի 78-րդ ռակետ Հարյե Դարթին:
Հիշեցնենք, որ աշխարհի 58-րդ ռակետ Ավանեսյանը Ցինցինատիի մրցաշարի որաակավորման փուլի առաջին մրցախաղում 6-3, 6-1 հաշվով հաղթել էր ամերիկուհի Լորեն Դևվիսին: Սա Ավանեսյանի առաջին մրցախաղն էր Հայաստանի դրոշի ներքո: