Եթե ՄՕԿ-ը հօգուտ Արթուրի որոշում չկայացնի, ապա կդիմենք Լոզանի դատարան․ Գիլոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպորտը այն ասպարեզը չէ, որ այսօրվա ներդրումը վաղը մեդալ կարող է դառնալ, այսօրվա ներդրումը մեդալ կարող է դառնալ 6-7 տարի հետո։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

«Արտասահմանից մերսող ենք բերել, որ կարողանա տեղում լինել և օգնել մեր մարզիկներին, նա աշխարհի լավագույններից է։ Հավելյալ սնունդ, ամեն ինչ հատիկ-հատիկ արվել է, ռազմավարությունը նոր է, դրանով շարժվում ենք առաջ, այսօր պատանեկան առաջնություններում տեսնում ենք մեդալների աճ, դա նշանակում է, որ մոտ ապագայում կտա իր արդյունքը»,- ասաց նա՝ նկատելով, որ անկախ Հայաստանի օլիմպիական խաղերից երկու անգամվա արդյունք է ավելի լավը եղել։

«Այսինքն՝ անկում չենք ունեցել, Թուրքիայի պես երկիրը ոսկի չունի, Հնդկաստանից առաջ ենք, 105 երկիր բոլորովին մեդալ չի նվաճել, ես վստահ եմ, որ ՀՀ կառավարությունը ճիշտ ճանապարհի վրա է, որևէ միջոց չի խնայվում, լավ հովանավոր գործընկերներ ենք գտել, մոտ ապագայում դուք կգաք շնորհավորելու»,- ասաց նա։

Գիլոյանը նշեց՝ եթե անգամ ՄՕԿ-ն էլ որոշում չկայացնի հօգուտ Արթուր Ալեքսանյանի, կդիմեն Լոզանի դատարան։

«Մենք իրանցու ոսկե մեդալի վրա աչք չունենք, թող մեր ոսկե մեդալը մեզ տան։ Եթե ուրիշները արծաթի համար երջանկանում են, մենք արտասվում էինք, սա հիասթափություն է մրցավարության հանդեպ, արդարություն լինելու է, ոսկին գալու է Հայաստան, բոլոր մրցավարները միաբերան պնդում են, որ 100 տոկոսով մրցավարը սխալ է»,- ասաց նա։




Լրահոս