ՖՈՏՈ. Վարդագույն ափ. այն ինչ պետք է կյանքում մեկ անգամ տեսնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդագույն ափը աշխարհի եզակի ափերից է, որը անպայման պետք է կյանքում մեկ անգամ գոնե տեսնել: Այն գտնվում է Ինդոնեզիայում:

Ավելի քան 17 հազար կղզիներ ունեցող այս երկրում բնությունը բազմազան է: Վարդագույն ափը գտնվում է Կոմոդո կղզում, որի ազգային արգելոցը 1991 թվականից ի վեր ընդգրկված է «Յունեսկո»-ի մշակութային ժառանգության ցուցակում:

Կղզին ունի մոտ 1800 բնակչություն, որի մեծ մասը մուսուլմաններ են, սակայն կան նաև քրիստոնյաներ և հինդուներ:

Վարդագույն ափը կղզու ամենայուրահատուկ վայրերից է և մեկը՝ աշխարհի 7 վարդագույն ափերից: Ափի գույնը պայմանավորված է սպիտակ և կարմիր ավազների խառնուրդով:

Եթե ճանապարհորդեք Ինդոնեզիայով՝ չմոռանաք լինել վարդագույն ափում:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս