Օլիմպիական խաղերի քառակի մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երեկ Փարիզից վերադարձել է Հայաստան։
Փարիզ-2024-ում Արթուր Ալեքսանյանը վիճահարույց մրցավարության պայմաններում արժանացավ արծաթե մեդալի։
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան չի ընդունում մեր բողոքարկումը․
«Միջազգային ֆեդերացիան է պատճառը, ինչպես կարող է իր մեղքն ընդունել։ Կդիմենք ՄՕԿ-ին։ Մեզանից ուզել են տեսանյութը։ Ամեն ինչ կա փաստերով, տեսանյութը եւս, թող մասնագետները նայեն եւ ասեն՝ այդտեղ ում միավոր կա, ում չկա»։
Մանրամասները՝ տեսանյութում։