Կլիչկոն չի ուզում նախագահ դառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիևում «Հարված» կուսակցության համագումարի ժամանակ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ նախագահական ընտրություններին չի մասնակցելու:

Փոխարենը նա պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Կիևի քաղաքագլխի ընտրություններում, հաղորդում է BBC-ին:

Կլիչկոն առաջարկել է ժողովրդավարական ուժերի կողմից առաջադրել գործարար Պյոտր Պորոշենկոյի թեկնածությունը: Նախօրեին Պորոշենկոն հայտարարել էր նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին:

Հիշենենք, որ նահագահական ընտրություններն Ուկրաինայում կկայանան մայիսի 25-ին:




Լրահոս