ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես ուրիշ գույնի մեդալ էի ուզում»․ ինչպես մարզիկներին դիմավորեցին օդանավակայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ֆրանսիայից դեպի հայրենիք վերադարձան հայ օլիմպիական մարզիկները։

Հայ օլիմպիական մարզիկներին Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են հայկական երաժշտության ներքո, խորհրդանշական դափնե պսակներով։

Այս ամենից հետո «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օլիմպիական խաղերում տեղի ունեցած անարդարաություններին։

Գիլոյանն ասել է, որ եթե ՄՕԿ-ն Արթուր Ալեքսանյանի օգտին որոշում չկայացնի, ապա դիմելու են Լոզանի արբիտրաժային դատարան։

Հիշեցնենք, որ այս մասին ArmLur.am-ը ավելի վաղ գրել էր այս մասին գրել էր։

Այնուհետև հայ մարզիկներից Մալխաս Ամոյանը, նույնպես անդրադառնալով այս թեմային, ասել է, որ բացի իր գոտեմարտից մեր մյուս մարզիկների գոտեմարտերում էլ է կողմնապահություն եղել, որը և ճակատագրական է եղել։ Մարզիկը նաև նշել է, որ պատրաստվել էր մեկնել Օլիմպիական խաղերին միայն հաղթող ճանաչվելու համար, սակայն չի կարողացել ճիշտ դասավորել գոտեմարտերը։

Օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ ասել է, որ իրեն անհրաժեշտ էր միայն իր ուզած մեդալի գույնը և հավելել է, որ օլիմպիական կոմիտեն ուսումնասիրում է իր գոտեմարտի տեսանյութը և բողոքարկման հարցին կպատասխանեն։

Հավելենք, որ Արթուր  Ալեքսանյանի հայրն ու մարզիչը՝ Գևորգ Ալեքսանյանը նշել է՝ եթե արդարությունը չվերականգնվեց, հաջորդ քայլերին են դիմելու և սպորտային իրավաբան են գտնելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս