Փրկարար ծառայությունը մարտի 29-ին, ժամը 10.25-ին տեղեկություն է ստացել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` թունելի մոտակայքում, մոտակա ժայռից քարեր են պոկվել եւ թափվել ցած` ավտոճանապարհը դարձնելով դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Սպիտակի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Սպիտակ – Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի ունեցած քարաթափման հետեւանքով փակվել էր ճանապարհից մոտ 10 մ հատված:
Հրշեջ-փրկարարների եւ «Սպիտակի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ճանապարհահատվածը մաքրվել է: