
Միացյալ երիտասարդական լիգայի անդամ (ՄԵԼ) Սևակ Հովհաննիսյանը armlur.am լրատվականի հետ զրույցում տեղեկացրեց, որ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում ի հայտ են եկել կրոնական նոր կառույցներ` «Վերջին տերեր» և «Վերջին անձրև» անվանումներով:
Կրոնական այս կառույցները գործում են այնտեղ, որտեղ քայքայիչ գործունեություն է ծավալում «Էմանուել» կրոնական կառույցը:
ՄԵԼ անդամի խոսքով` կրոնական նոր կառույցները «Կյանքի խոսք» կրոնական կառույցի մասնաճյուղեր են:
Սևակ Հովհաննիսյանը հերքեց այն տեղեկատվությունը, թե մասնատվում է «Կյանքի խոսք» կրոնական կառույցը: Պարզապես կառույցը տրոհվում է առանձին մասնաճյուղերի: