«Բոլոր հավակնող թեկնածուներից յուրաքանչյուրն իր անցած ուղին ունի և ինձ հետ համեմատած՝ մի քանի տասնամյակների»․ Հանրային հեռարձակող խորհրդի անդամի մրցույթի մասնակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ օգոստոսի 12-ին, ափոփվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով թեկնածուների փաստաթղթերի ընդունման գործընթացը։

Ինչպես արդեն հայնտնել ենք՝ ՀՀԽ խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել 7 կանայք՝ Էլմիրա Արսենյանը, Քնարիկ Առաքելյանը, Զառա Արամյանը, Իրինա Շախնազարյանը, Օֆելյա Ասատրյանը, Մարգարիտա Մինասյանը, Նունե Էլմասյանը։

Նշենք, որ Մարգարիտա Մինասյանն, ով թեկնածուներից մեկն է հանդիսանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի մայրն է և այս հանգամանքից առաջացել են խոսակցություններ, ըստ որոնց արդեն պարզ է, թե ով է լինելու հաղթողը։

ArmLur.am-ը այս կապ է հաստատել մրցույթի մասնակիցներից Քնարիկ Առաքելյանի հետ, ով մասնագիտությամբ PR մասնագետ է, աշխատել է Սերժ Սարգսյանի օրոք։

ArmLur.am-ի հետ զրույցում վերջինս ասաց․

«Բոլոր հավակնող թեկնածուներից յուրաքանչյուրն իր անցած ուղին ունի և ինձ հետ համեմատած՝ մի քանի տասնամյակների: Ես դեռ մեկ տասնյակի ունեմ՝ չնայած կարծում եմ, որ այդ մեկ տասնամյակում զգալի ձեռքբերումներ եմ ունեցել բոլոր պահանջվող ոլորտներում՝ գիտություն (հոգեբանական գիտությունների թեկնածու եմ), կրթություն (արդեն ավելի քան 13 տարի է դասախոսում եմ), մշակույթ (ներգրավված եմ եղել մի շարք մշակութային նախագծերում որպես PR պատատխանատու), մեդիա ոլորտում գործունեությունս սկսել եմ 2012-ին որպես պրոդյուսերի օգնական, իսկ արդեն այսօր տարբեր կազմակերպություններում ղեկավարում և համակարգում եմ հասարակայնության հետ կապերի և PR բաժինների աշխատանքները: Մրցույթի մասին պատահական եմ տեսել հայտարարությունը ՖԲ-ում և որոշել ուժերս փորձել հաև այդ կառույցում՝ իմ փորձն ու գիտելիքները նաև այդտեղ դրսևորելով, ինչու չէ նաև շատ բան սովորել ավագ գործընկերներից»:

Վերջում Քնարիկ Առաքելյանը բոլոր մասնակիցներին հաջողություն մաղթեց և եզրափակեց զրույցը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս