Կոնվերս Բանկը միացել է UN Global Compact միջազգային նախաձեռնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոնվերս Բանկը միացել է ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» միջազգային նախաձեռնությանը (UN Global Compact)՝ հաստատելով հավատարմությունը պատասխանատու բիզնեսին և կայուն զարգացմանը:

«Գլոբալ պայմանագիր»-ն աշխարհի խոշորագույն կորպորատիվ կայունության նախաձեռնությունն է, որն իրականացվում է ՄԱԿ-ի անմիջական վերահսկողությամբ: Այն խրախուսում է բիզնեսի ռազմավարությունն ու գործողությունները ՄԱԿ-ի կայուն զարգացման առանցքային սկզբունքներին համապատասխանեցնելուն, որոնք բխում են  «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից», «Շրջակա միջավայրի և զարգացման մասին» Ռիոյի հռչակագրից, Աշխատանքի միջազգային կազմակերպության «Աշխատանքի հիմնարար սկզբունքների և իրավունքների մասին» հռչակագրից և ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ կոնվենցիայից»:

Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն ասել է. «Այս անդամակցությունն ամբողջությամբ համապատասխանում է Բանկի արժեքներին և առաքելությանը: Մենք հավատարիմ ենք «Գլոբալ պայմանագրի» սկզբունքները մեր կորպորատիվ ռազմավարության և առօրյա գործունեության մեջ ինտեգրելուն՝ նպաստելով հասարակության և շրջակա միջավայրի կայուն զարգացմանը»:

Որպես ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրի» անդամ՝ Կոնվերս Բանկի գործունեության հիմնական ուղղություններն են լինելու.

• Խթանել շրջակա միջավայրի, կլիմայի, սոցիալական և բնապահպանական գործոնների նկատմամբ ավելի մեծ պատասխանատվությունը, զարգացնել և տարածել էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաները,
• Պահպանել աշխատանքի չափորոշիչները, վերագնահատել աշխատուժի և մարդկային կապիտալի ներուժը,
• Հարգել միջազգայնորեն հռչակված մարդու իրավունքների պաշտպանությունը և ապահովել դրանց պահպանումը յուրաքանչյուր աշխատակցի և հաճախորդի կողմից,
• Բոլոր հնարավոր եղանակներով պայքարել կոռուպցիայի դեմ:

ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրին» անդամակցությամբ Բանկը հնարավորություն է ստացել, Պայմանագրի մյուս մասնակիցների հետ համագործակցելով, ներդնել համաշխարհային լավագույն փորձը և համատեղ ջանքերով առաջ մղել կայունության համաշխարհային օրակարգը:

Նշենք, որ ՄԱԿ-ի այս նախաձեռնության մասնակից է աշխարհի շուրջ 160 երկրից ավելի քան 20.000 կառույց, այդ թվում՝ մի շարք համաշխարհային առաջատար բանկեր, ինչպիսիք են՝ Groupe BPCE, Raiffeisen Bank International AG, TBC Bank, Bank of America, China Development Bank, Deutsche Bank AG և այլն:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Converse Bank has joined the UN Global Compact Initiative

Converse Bank has joined the UN Global Compact Initiative by confirming its commitment to responsible business and sustainable development.

The Global Compact Initiative is the world’s largest corporate sustainability initiative of the United Nations. It encourages the companies to align their business strategies and operations with the core sustainable development principles of the United Nations deriving from the Universal Declaration of Human Right, the Rio Declaration on Environment and Development the ILO Declaration on Fundamental Principles and Rights at Work and the United Nations Convention against Corruption.

“Our membership to the Global Compact Initiative is in line with the Bank’s values and mission to the fullest extent. We are committed to integrating the Global Compact principles with our corporate strategy and daily operations, thus supporting the sustainable development of the society and the environment,” said Mr. Andranik Grigoryan, Chief Executive Officer, Chairman of the Executive Board of Converse Bank.

Converse Bank, as a member of the UN Global Compact will mainly focus on:

• Promoting greater responsibility towards the environment, climate, social and ecological factors, developing and expanding green technologies;
• Adhering to the work standards, reassessing the workforce and human capital potential;
• Respecting the internationally proclaimed human rights and ensuring the adherence thereto by each and every employee and customer;
• Fighting corruption in all possible ways.

Having joined the UN Global Compact, the Bank has got the opportunity to implement the best international practices in cooperation with other participants of the Initiative and to advance the global sustainability agenda with joint efforts.
More than 20,000 institutions from around 160 countries have joined the Initiative, including the leading international banks such as Groupe BPCE, Raiffeisen Bank International AG, TBC Bank, Bank of America, China Development Bank, Deutsche Bank AG, etc.

Converse Bank is regulated by the Central Bank of Armenia.




Լրահոս