Օ ո՛չ, նրանք նույն հագուստն են կրում: Սա աղետ է:
Միջոցառման ներկայանալ նույն հագուստով՝ ինչ կրում է ներկաներից ևս մեկը, հաճախ անընկալելի է, անընդունելի կամ պարզապես տրամադրության վրա բացասական ազդեցություն է ունենում: Շատերը հաճախ լքում են երեկույթը, երբ տեսնում են, որ հյուրերից որևէ մեկը կրում է նույն զգեստը, ինչ իրենք են կրում, ոմանք էլ պարզապես վայելում են իրենց երեկոն՝ վստահ լինելով, որ հենց իրենք են փայլում այդ զգեստով:
Նույն զգեստով հանրությանը ներկայանալը հատկապես նկատելի է հայտնիների դեպքում և հենց այս պարագայում էլ հարց է առաջանում, թե ու՞մ հագին է այդ զգեստն ավելի վայելուչ:
Հ. Բ.