Ինչ սպասելիքներ ունեն Հանրային հեռարձակողի խորհրդի մրցույթի մասնակիցները. ինչո՞ւ են խուսափում դիրքորոշում հայտնելուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ օգոստոսի 12-ին, ափոփվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով թեկնածուների փաստաթղթերի ընդունման գործընթացը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ ՀՀԽ խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել 7 կանայք՝ Էլմիրա Արսենյանը, Քնարիկ Առաքելյանը, Զառա Արամյանը, Իրինա Շախնազարյանը, Օֆելյա Ասատրյանը, Մարգարիտա Մինասյանը, Նունե Էլմասյանը։

Նշենք, որ Մարգարիտա Մինասյանն, ով թեկնածուներից մեկն է հանդիսանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի մայրն է և այս հանգամանքից առաջացել են խոսակցություններ, ըստ որոնց արդեն պարզ է, թե ով է լինելու հաղթողը։

ArmLur.am-ը այս կապ է հաստատել մրցույթի մնացած մասնակիցների հետ, սակայն վերջիններս հրաժարվեցին որևէ կերպ մեկնաբանել, թե ինչ սպասելիքներ ունեն մրցույթից։

Հիշեցնենք, որ այս թեմայի շրջանակներում զրուցել ենք Զառա Արամյանի, Մարգարիտա Մինասյանի և Քնարիկ Առաքելյանի հետ։

Աննա Սրապիոնյան




Լրահոս