
Բաքուն շարունակում է ոչնչացնել Արցախի՝ անկախության շրջանի հուշարձանները։ Վանդալիզմի հերթական դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտում՝ Աշոտ Ղուլյանի անունը կրող պուրակում։ Այս մասին տեղեկանում ենք «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամից։
«Արցախի հերոս» Աշոտ Ղուլյանի կիսանդրու ոչնչացման տեղեկատվությունը շրջանառվեց ադրբեջանական թելեգրամյան ալիքի միջոցով՝ ամիսներ առաջ։