
Դիլիջանում 9 հարկանի շենքը քանդվում է, 36 ընտանիք վտանգի մեջ է։
Ֆեյսբուքյան էջում գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը և տեսանյութ հրապարակել․
«Դիլիջան քաղաքի Շամախյան 1ա հասցեում գտնվող շենքը վտանգված է, տարիներ շարունակ անձրևաջրերը լցվում են շենք, թափվում նկուղ։
Տիրում է մեծ գարշահոտություն, շենքն արդեն թեքվել է, կարող է փլուզվել։
Բնակիչները բազում անգամ «թեժ գծեր» են դիմել, դիմել են կառավարություն, Նիկոլ Փաշինյանին, սակայն` անօգուտ։
Դիլիջանի համայնքսպետարանից հայտնել են, որ իրենք երկար խողովակ չունեն` կոյուղին բացելու համար։ Համայնքապետարանը համարում է, որ այդ շենքի խնդիրը «Վեոլիա ջուր» ընկերության գործն է, այդ ընկերությունն էլ համարում է, որ դա համայնքապետարանի գործն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։