Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ WTA-1000 մրցաշարի հիմնական փուլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի հիմնական փուլ։

Որակավորման եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը մրցել է աշխարհի 78-րդ ռակետ, բրիտանացի Հերիետ Դարթի հետ և պարտվել 6:4, 6:1 հաշվով:

Տղամարդկանց պայքարում աշխարհի 22-րդ ռակետ, ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով է մեկնարկել:

Հայ թենիսիստը 6:0, 6:3 հաշվով պայքարից դուրս է թողել աշխարհի 28-րդ ռակետ Ֆրանսիսկո Սերունդոլոյին։

Կարեն Խաչանովը հաջորդ փուլում մրցելու է աշխարհի չորրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի հետ:




Լրահոս