Ուկրաինան Եվրոպական Միությունից ստացել է 4,2 մլրդ եվրոյի փոխանցումը՝ Ukraine Facility ծրագրի շրջանակում, որի ընդհանուր արժեքը կազմում է 50 մլրդ եվրո: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։
Նրա խոսքով՝ այդ միջոցներն ուղղվելու են սոցիալական ծրագրերին, հումանիտար ոլորտին և այլ կարևոր բյուջետային ծրագրերին:
«Ռազմական ծախսերը շարունակում ենք ֆինանսավորել բացառապես սեփական ռեսուրսների հաշվին»,- հայտնել է Շմիգալը, հիշեցրել՝ տարեսկզբից ԵՄ-ն Ուկրաինային արդեն ավելի քան 12 մլրդ եվրո բյուջետային աջակցություն է տրամադրել։
«Մենք շարունակում ենք իրականացնել բարեփոխումներ, որոնք կարևոր են մեր կայունության, զարգացման և ապագայի համար։ Եվրոպական գործընկերներն աջակցում են այդ ջանքերին։ Մինչև տարեվերջ մենք ակնկալում ենք ստանալ օգնության ևս մեկ տրանշ»,- հավելել է Ուկրաինայի վարչապետը։