Իռլանդիայի պատվիրակության դրոշակակիրը հոսպիտալացվել է Սեն գետի աղտոտվածության պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իռլանդիայի պատվիրակության դրոշակակիր Դենիել Ուիֆենը Փարիզի Սեն գետի աղտոտվածության պատճառով հոսպիտալացվել է և բաց է թողել Օլիմպիական խաղերի փակման արարողությունը, հայտնում է RMC Sport-ը:

Խաղերի ավարտից 2 օր առաջ նա մասնակցել էր լողի 10 կմ տարածության մրցումներին և գրավել էր 18-րդ տեղը:

Ուիֆենը Փարիզում 800 մետր տարածության մրցումներում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ 1500 մ տարածությունում նվաճել էր արծաթե մեդալ:




Լրահոս