ԱՊՀ երկրներից շուրջ 150 դիտորդ վերահսկելու է Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ, Համագործակցության դիտորդական առաքելության անդամ Նուրլան Սեյթիմովը։
Նրա խոսքով, 10 դիտորդ աշխատելու է երկարաժամկետ հիմունքներով։
«Նրանք հնարավորություն կունենան մեկնել Ադրբեջանի Հանրապետության տարբեր շրջաններ, հանդիպել քաղաքական կուսակցությունների առաջնորդների, թեկնածուների, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ», – ասել է Սեյթիմովը:
Սեյթիմովը հավելել է, որ սա արդեն ԱՊՀ-ի տասներկուերորդ առաքելությունն է, որը դիտարկում է Ադրբեջանում ընտրություններին։