
Օգոստոսի 7-ին հաղորդվել էր Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 6-րդ շենքի մոտ տղամարդու դի հայտնաբերվելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը ՌԴ քաղաքացի 42-ամյա տղամարդու դին է:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: