Ինչ իրադարձություններ են եղել օգոստոսի 14-ին. օրվա խրոնիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 14, տարվա 226-րդ (նահանջ տարիներին՝ 227-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 139 օր։

Դեպքեր

1769 – Ֆրանսիան նվաճեց Կորսիկան
1880 – ավարտվում է Քյոլնի տաճարի շինարարությունը
1888 – Օլիվեր Շելենբերգերն արտոնագրում է էլեկտրաէներգիայի հաշվիչը
1896 – 31 զինված հայեր Բաբկեն Սյունիի և Արմեն Գարոյի գլխավորությամբ գրավում են Կոստանդնուպոլիսի օսմանյան բանկը
1947 – Պակիստան ստանում է անկախություն Միավորված Թագավորությունից
1969 – կաթոլիկների և բողոքականների միջև բախումները կանխելու համար Հյուսիսային Իրլանդիա են մտցվում բրիտանական զորքեր
1971 – Բահրեյնը անկախացավ Միավորված Թագավորությունից
1972 – Արևելյան Բեռլինում օդ բարձրանալուց հետո Իլ-62 օդանավի վթարի զոհ է դառնում 156 մարդ

Ծնունդներ

1688 – Ֆրիդրիխ Վիլհելմ I Friedrich Wilhelm I Պրուսիայի թագավոր
1864 – Աննա Ելիզարովա-Ուլյանովա, ռուս հեղափոխական
1867 – Ջոն Գոլսուորսի John Galsworthy անգլիացի դրամատուրգ և պոետ
1875 – Էուսեբիո Այալա Eusebio Ayala իրավաբան, լրագրող
1901 – Ֆրանց Կոնվիչնի Franz Konwitscny գերմանացի դիրիժոր
1907 – Հովհաննես Խալփախչյան, ճարտարապետ
1915 – Դերեկ Պրինսը, բրիտանացի աստվածաբան, քարոզիչ (մ. 2003)
1923 – Զեյթունա Նասրետդինովա
1945՝
Սթիվ Մարտին Steve Martin ամերիկացի դերասան, երգիչ, փրոդյուսեր և դրամատուրգ
Վիմ Վենդերս Wim Wenders գերմանացի ռեժիսոր, փրոդյուսեր և դրամատուրգ
1949 – Արամ Գ. Սարգսյան, քաղաքական և կուսակցական գործիչ
1959 – Մեջիք Ջոնսոն Magic Johnson ամերիկացի բասկետբոլիստ
Արցախի պատերազմի մասնակիցներ՝
1960 – Էդուարդ Խաչիկյան, օդաչու
1963 – Ներսես Ամիրջանյան
1962 – Գուստավո Ալֆարո Gustavo Alfaro արգենտինացի ֆուտբոլիստ, հետագայում՝ մարզիչ
1963 – Ալբերտ Վ. Սարգսյան, ֆուտբոլիստ
1966 – Հոլի Բերի Halle Berry ամերիկացի դերասանուհի և նախկին մոդել
1971 – Ռաուլ Բովա Raoul Bova իտալացի դերասան և ֆոտոմոդել
1981 – Քոֆի Քինգստոն Kofi Kingston գանայական ծագումով ամերիկացի ըմբիշ
1983 – Միլա Կունիս Mila Kunis Ուկրաինայում ծնված ամերիկացի դերասանուհի

Մահեր

582 – Տիբերիոս Բ, Բյուզանդիայի կայսր
1841 – Յոհան Ֆրիդրիխ Հերբարթ, գերմանացի փիլիսոփա
1879 – Իվան Լազարև, ռուսական բանակի հայազգի զինվորական
1920 – Ստեփան Ալավերդյան, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման գործիչ
1956 – Բերտոլդ Բրեխտ, գերմանացի գրող
1958 – Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրի, ֆրանսիացի ֆիզիկոս
Արցախի պատերազմում զոհված մարտիկներ
1993՝
Արմեն Աղաջանյան
Բենիկ Առստամյան
1983 – Հմայակ Սիրաս, հայ արձակագիր, թարգմանիչ (ծ. 1902)
2007 – Տիխոն Խրեննիկով, ռուս խորհրդային կոմպոզիտոր

Տոներ

Պակիստան Պակիստան – Անկախության օր




Լրահոս