«Ձեր երեխան հիվանդանոցում է». խաբեության նոր ձև է տարածվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեսաուղերձով դիմել է քաղաքացիներին, զգուշացրել հատկապես մեծահասակներին, քանի որ հնարավոր է՝ վախեցնող զանգեր ստանան։

Այս մասին հաստատում է ArmLur.am-ին դիմած քաղաքացին և պատմում, որ իրենց տան հեռախոսահամարին զանգահարել են և ռուսերեն լեզվով, խուճապահար ասել են՝ ձեր երեխան հիվանդանոցում է:

«Զանգեցին, ասացին, որ ձեր երեխան հիվանդանոցում է, արագացրեք։ Մայրս հարցրել է՝ ի՞նչ աղջիկ, ինչպե՞ս է անունը, խոսողը ասել է՝ ես չեմ բժիշկը, հիմա փոխանցեմ բժշկին: Մայրս ասաց, եթե իմ աղջիկներից մեկն է, դե ասեք՝ աղջկաս անունը ինչ է, (իմ աղջիկներն այդ ժամանակ տանն էին),։ Մեր հարցին պատասխանեցին՝ թե չե՞ք հավատում մեզ, հիմա հիվանդանոցում են, մայրս էդպես նեռվայնանում, անջատում է»:

Հաջորդ օրը նրանց կրկին զանգահարել են ու կրկնել նույն բաները, երբ մեզ դիմած քաղաքացին ասել է՝ «ձե՞ռք եք առնում, ի՞նչ է» միանգամից անջատել են և այլևս չեն զանգահարել:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս