Ճապոնիայի վարչապետը հրաժարական կտա․ որն է սկանդալի պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ սեպտեմբերին չի առաջադրի իր թեկնածությունն իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի ընտրություններում։ Դա նշանակում է, որ նա կհեռանա՝ երեք տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

«Որպես առաջին քայլ՝ ցույց տալու հանրությանը, որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը փոխվել է, ես որոշել եմ չմասնակցել նախագահի ընտրություններին», – ասել է Կիսիդան մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա չի ասել, թե ում է տեսնում կուսակցության հաջորդ նախագահի և երկրի վարչապետի պաշտոնում։

Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որը ճապոնիայում իշխում է 1955 թվականին հիմնադրումից ի վեր, վերջին ամիսներին ներգրավված է եղել քաղաքական լուրջ սկանդալում։ Կուսակցության երկու ամենաազդեցիկ խմբակցություններին մեղադրել են նրանում, որ նրանք, ինչպես հարկն է, չեն հայտարարագրել իրենց եկամուտներն ու ծախսերը և միլիոնավոր դոլարի քաղաքական հանգանակությունների մասին սխալ հաշվետություն են ներկայացրել։ Այս ամենի պատճառով կառավարության վարկանիշն իջել է՝ հասնելով 20 %-ի։ Մի քանի նախարարներ, փոխնախարարներ և կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական են տվել։ Նրանք բոլորը եղել են կուսակցության այն խմբակցությունից, որը գլխավորում էր սպանված նախկին վարչապետ Սինձո Աբեն։




Լրահոս