
Վերին Լարսի ճանապարհին` Վրաստանի հատվածում, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում, կփակվի Դևդորակի թունելը։
Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Երթևեկությունը կարգելվի օգոստոսի 15, 16-ին և 17-ին՝ ժամը 10:00-19:00-ն։