
Իրանի բանակի ռազմածովային ուժերն Աստարայի շրջանում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ, հակաօդային պաշտպանության զորավարժություն են անցկացրել, մշակվել են հրթիռահրետանային հարվածներ պայմանական հակառակորդի թիրախների ուղղությամբ, խոցվել են պայմանական թիրախներ։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
Տեղի իշխանությունները բնակիչներին կոչ են արել խուճապի չմատնվել կրակոցների և պայթյունների ձայներից: