ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ Տեղի է ունեցել Fastex-ի 15-րդ տեղեկատվական հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 10-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել 15-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումը, որի թեման էր «Բահամուտ» բլոկչեյն: Ինչպես դրամայնացնել քո գաղափարները»։

Հանդիպման ընթացքում Fastex-ի բիզնեսի զարգացման ղեկավար Արմեն Բաղդասարյանը և համագործակցությունների գծով մենեջեր Սաթենիկ Ավետիսյանը պատմել են Բահամուտ բլոկչեյնում բիզնես սկսելու, բիզնես գաղափարները դրամայնացնելու, ռազմավարություն մշակելու և բլոկչեյն տեխնոլոգիաները բիզնեսում կիրառելու հնարավորությունների մասին։ Խոսնակները կիսվել են իրենց փորձով և ներկայացրել ոլորտում առկա միտումներն ու դրամայնացման հիմնական քայլերը։  

Համագործակցությունների գծով մենեջեր Սաթենիկ Ավետիսյանը կարևորել է նման հանդիպումների կազմակերպումը․ «Այս հանդիպումները ոլորտում եզակիներից են, դրանք ունեն շատ մեծ նշանակություն և՛ մեզ համար, և՛ հանրության համար, քանի որ Fastex էկոհամակարգն ստանձնել է նաև մարդկանց կրթելու մեծ պատասխանատվությունը», – ասել է նա: Իսկ բիզնեսի զարգացման ղեկավար Արմեն Բաղդասարյանը նկատել է, որ մարդկանց հետաքրքրվածությունը մեծանում է ոլորտի նկատմամբ։

Հանդիպումը շարունակվել է ոլորտի մարտահրավերների քննարկմամբ, ներկաները մասնագետներին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը։

Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակվում է։ Առաջիկա հանդիպումների մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է հետևել Fastex Armenia և ftnft.am պաշտոնական կայքէջերին։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։

https://youtu.be/9i9zRGuQgZs?feature=shared




Լրահոս