ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ. «Glovo»-ն պատվիրված ուտելիքները քաղաքացիներին հասցնում է կեղտոտ, պատռված, ոչ հիգիենիկ պայուսակներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջին տարիներին ավելացել են սննդի օնլայն ծառայությունները: Վերջին ամիսների ընթացքում, սակայն, առաքման աշխատանքը տրվում է օտարերկրացիներին և հատկապես հնդիկներին: Սակայն հաճախ ArmLur.am-ն ահազանգեր է ստանում այն մասին, որ «Glovo» օնլայն առաքման ծառայությունը խախտում է սանիտարական նորմերը:

«Glovo»-ն պատվիրված ուտելիքները քաղաքացիներին հասցնում է կեղտոտ, պատռված, ոչ հիգիենիկ պայուսակներով:

ArmLur.am-ն այսօր շրջել է քաղաքում և նկատել, որ իրավիճակն իրոք անմխիթար է, մաշված պայուսակներ, որոնք հավանաբար շատ վաղուց չեն փոխվել, ինչը նկատելի է անզեն աչքով:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել «Glovo» ընկերության հետ՝ հասկանալու համար, ինչն է նման իրավիճակի պատճառը, սակայն իրենց որևէ սոցիալական էջում, որևէ հեռախոսահամար նշված չէ, և մեր բոլոր փորձերն իրենց հետ կապվելու ապարդյուն էին:

ArmLur.am-ը նաև կապվեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ, որտեղից պատասխանեցին, որ իրենց վերահսկողության տակ չի գտնվում նման ծառայությունները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս