
«Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 14-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մոսկովյան փողոցի՝ Մոսկովյան փ. – Խանջյան փ. խաչմերուկից մինչև Մոսկովյան փ. – Թումանյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: