ՍԱՏՄ-ն ցանկանում է օնլայն առևտրի ծառայություններին բերել իր դաշտ. ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում ավելացել են սննդի օնլայն առևտրի ծառայությունները, սակայն շատ հաճախ խախտվում է սանիտարական նորմերը, քանի որ ծառայությունները չեն գտնվում Սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնի վերահսկողության տակ, ինչն առաջացնում է նման իրավիճակ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՍԱՏՄ-ն պատրաստվում է օրենսդրական փոփոխությամբ հանդես գալ, նրանք հիմա օրինագիծ են մշակում, որը ներկայացնելու են Էկոնոմիկայի նախարարություն խնդիրը լուծելու և նման ծառայություններն իրենց դաշտ բերելու համար:

Նախագծի առաջարկի պատճառն այն է, որ նման ընկերություններին բերեն ՍԱՏՄ վերահսկողության դաշտ, կամ վերահսկեն այդ կազմակերպությանը ու պարտադրեն նրանց, որ, եթե որևէ մեկի մոտ խախտում նկատվի, պատասխանատվություն կրի հենց այդ ընկերությունը:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս