Ներնետված փաթեթ և ամրացված լուսարձակող կրակայրիչ․ կանխվել է արգելված իրերի փոխանցումը դատապարտյալներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները, դիտաշտարակներում ծառայություն իրականացնելիս, ահազանգել են այն մասին, որ բնակելի տարածքի արգելագոտուն հարող տարածքում նկատել են կասկածելի շարժ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քրեակատարողական ծառայությունը:

Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները ժամանել են նշված տարածք։ Իրականացված տեղազննության արդյունքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որին ամրացված է եղել լուսարձակող կրակայրիչ։ Փաթեթում առկա է եղել 2 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ արգելված իրերի պատկանելիությունը բացահայտելու ուղղությամբ։




Լրահոս