Ի՞նչ կենսագրություն ունեն հանրային հեռարձակող խորհրդի մրցույթի 4 մասնակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ամենաքննարկված թեմաներից մեկը համարվում է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթը։

ՀՀԽ անդամի թափուր տեղի համալրման մրցույթի մասնակցության համար հայտ ներկայացրել են 7 կանայք՝ տարբեր բնագավառներում աշխատող։

Չնայած այն հանգամանքին, որ մրցույթի համար դիմել են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, «Հանրային ծառայության մասին» օրենքով, այնպես էլ ոլորտային՝ «Տեսալսողական մեդիայի» օրենքով սահմանված են կարգավորումներ՝ անհամատեղելիության պահանջների վերաբերյալ, որոնք կիրառելի են ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ՝ պետության կողմից հիմնադրված կազմակերպությունների աշխատակիցների նկատմամբ՝ պաշտոնավարման ընթացքում։

Այսինքն նշանակում է, որ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից իրենց պաշտոններին զուգահեռ՝ վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը Հանձնաժողովը անհամատեղելի է գնահատում, ինչպես ԱԺ պատգամավորների դեպքում է: Այս ամենը նշանակում է, որ մրցույթում հաղթած թեկնածուն չի կարողանալու այլ աշխատանք կատարել՝ վճարովի հիմունքներով։

ArmLur.am-ը ներկայացնում է ՀՀԽ անդամի թափուր տեղի համալրման մրցույթի մասնակցության համար հայտ ներկայացրած կանանց կարճ կենսագրությունը։

Զառա Արամյանը դեռ փոքր տարիքից սկսած աշխատել է և՛ ռադիոյում, և՛ հեռուստատեսությունում։ Աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի՝ արտասահմանի համար տրվող հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրությունում որպես նորաստեղծ ռուսալեզու բաժնի ղեկավար։ Հեղինակել է «Հյուր Զառայի մոտ» ռադիոհաղորդումը, որը 1996թ-ից տեղափոխվել է հեռուստատեսություն և անվանվել «Համով զրույց»։ Եղել է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։ Նշենք, որ վերջինս 30-ից ավելի տարիներ աշխատել է մասնագիտությամբ։

Իրինա Շահնազարյանն, ով նույնպես մրցույթին մասնակցող երիտասարդ թեկնածուներից մեկն է, աշխատում է Հովհաննիսյան ինստիտուտում, որպես Արվեստի պատմություն և տեսություն բաժնի հետազոտող։

Օֆելյա Ասատրյանն աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում, մասնագիտությամբ լրագրող է։ Նշենք, որ վերջինս հանրային ռադիոյում աշխատող ամենահին կադրերից մեկն է։

Նունե Էլմասյանը երկար աշխատել է «Հ2» հեռուստաալիքում։ Ռեժիսոր, պրոդյուսեր է։ «Ի՞նչ է ուզում կինը» հաղորդաշարի ռեժիսորն է։

Աննա Սրապիոնյան




Լրահոս