Պահնորդական ֆիրման՝ խոհանոց գործարանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պալատական օլիգարխ Երեմյանների բիզնեսները ծաղկում են տարատեսակ արտոնությունների տեղատարափի ներքո։

Եվ, սովորաբար, դժվարությամբ տրամադրվող պահնորդական գործունեության լիցենզիան ևս Երեմյանները ստացել են, թեև ամբողջությամբ մասնագիտացված են սննդի ասպարեզում։

Տարակուսելի է միայն այն հանգամանքը, որ ոստիկանությունը լիցենզիա է տրամադրել խոհանոց-գործարանի հասցեում՝ Արցախի 143-ում, որը մի շարք նկատառումներով, կարծում ենք, անհամատեղելի է։

Իսկ թե ում կամ ումից է պատրաստվում պաշտպանել/պաշտպանվել դասական օլիգարխ Դավիթ Երեմյանը՝ հաջորդիվ։

Հիշեցնենք, որ նա նույն Երեմյանն է, որը հովանավորում է ՔՊ-ին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս