Օգոստոսի 12-ի երեկոյան օլիմպիական հայ մարզիկներն արդեն հանրապետությունում էին։
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ հայրենիք վերադառնալուն պես մարզիկները գործընթաց են սկսելու՝ բողոքարկելու են տեղի ունեցած անարդարությունների պատճառով։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ արդեն պրոցես է սկսվել, և մարզիկները սպասում են պատասխանի։
Նշենք, որ բողոքարկումն ունի 21 օրյա ժամկետ, այսինքն մինչև օգոստոսի 28-ը պետք է բողոքը ներկայացնել և սպասել պատասխաններին։
Հիշեցնենք, որ օլիմպիական փոխչեմպիոն Ճերմակ արջը՝ Արթուր Ալեքսանյանը, Հայաստան ժամանելու օրը Զվարթնոց օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ նա գնացել էր ոսկե մեդալի հետևից, իրեն ոսկե մեդալն էր անհրաժեշտ։
ArmLur.am-ը կապ է հաստատել Արթուր Ալեքսանյանի հոր և մարզիչ՝ Գևորգ Ալեքսանյանի հետ՝ պարզելու, թե ինչ փուլում է ամեն բան գտնվում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան