Ընթացիկ տարվա կիսամյակային ցուցանիշների ամփոփման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեում` ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննված քրեական վարույթների հատվածում արձանագրվել են վիճակագրական ներքոհիշյալ ցուցանիշները։
ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով Կոմիտեում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1,535 քրեական վարույթ։
Հիշյալ քրեական վարույթներից 197-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 199 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 4-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 345 քրեական վարույթ կարճվել է, որից 307-ը` ռեաբիլիտացնող, իսկ 38-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 328-ով ավարտվել են վարույթային և ապացուցողական գործողությունները, 17 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 116-ը միացվել է, 528 քրեական վարույթ փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:
Մասնավորապես, դատարան ուղարկված (առանց կրկնակիի) 195 վարույթներից
1-ը քննվել է սպանության,
2-ը՝ սպանության փորձի,
6-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,
17-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու,
2-ը՝ մարդուն առևանգելու,
1-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու,
140-ը՝ ֆիզիկական ներգործության,
5-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված,
1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու,
1-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու,
19-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով 199 մեղադրյալներից 160-ը հանդիսացել են կին /ամուսին, 21-ը՝ ծնող/տատ և պապ, 8-ը՝ քույր /եղբայր, 10-ը՝ զավակ/թոռ:
Դատարան ուղարկված վարույթներով 206 տուժողներից 7-ը եղել են մինչև 12, 3-ը՝ 12-14, 7-ը՝ 14-18 տարեկան, 189-ը՝ 18-ից բարձր տարիքի: