
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը գրում է․
«Araratnews.am կայքում օգոստոսի 14-ին հրապարկված «Հայ եկեղեցու սպասավոր Վահրամ սարկավագ Կարապետյանը քաղաքացուն հայհոյում է ու սպառնում կտրել ականջները» վերնագրով հոդվածի առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ հիշատակված անձը ձեռնադրյալ եկեղեցական չէ և որևէ եկեղեցում հոգևոր ծառայության կոչված չէ։
Անկախ հանգամանքից հայհոյանքն ու սպառնալիքը հարիր չէ որևէ անձի, ինչպես և՝ Հայոց Եկեղեցու հեղինակության միտումնավոր նսեմացման նպատակով լրատվամիջոցի կողմից նման տեղեկատվության շահարկումը»։