Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փոխնախարարը` Սրբազան շարժմանը ուսանողների մասնակցության, իր նշանակման ու ՀՀ վերադառնալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վերջին մի քանի ամիսներին ներքաղաքական լարված իրավիճակին զուգահեռ որոշ պաշտոնատար անձինք խույս չտվեցին սկանդալներից։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը մի քանի անգամ հայտնվել է սկանդալային իրավիճակներում։

Սկզբում Գյումրիում անցկացվող Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ փոխնախարարը Թովմաս ուրարակիր Առաքելյանին ասել էր. «Դերյադ հանի նոր պրոդյուսեր ներկայացի»։

Որոշ ժամանակ անց Ռոմանոս Մելիքյանի անվան ակադեմիական երգեցողության հանրապետական մրցույթ-փառատոնին մասնակցելով՝ փոխնախարարը, դիմելով մրցույթի մասնակիցներին, ասել է. «Ձեր գործն է ճիշտ և արդար, ո՛չ թե փողոց փակողներինը»: Փոխնախարարն ասել է՝ նկատի ունենալով Շարժման մասնակիցներին։

Այս և այլ թեմաների մասին ArmLur.am-ը զրուցել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի հետ։ Փորձել ենք պարզաբանումներ ստանալ նշված թեմաների մասին, նաև թե 24 տարի անց Հայաստան ինչ առաքելությամբ է եկել և ինչպես է պատրաստվում լուծել ՀՀ մշակութային ոլորտում գտնվող խնդիրները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս